Զատկական արկածներ
ՏաՏան շարունակում է երեխաների համար կազմակերպել ազգային ու միջազգային տոնակատարություններ, որոնք ավելի հետաքրքիր ու սիրելի են դառնում երեխաների համար: Այս շաբաթ զատկական արկածներ ենք ապահովելու:
Սուրբ Հարության տոնը կամ Զատիկը աշխարհի մի շարք երկրներում նշվում է երեխաների համար նախատեսված բազում խաղերով, որոնցից առանձնացրել ենք առավել հետաքրքիրները եւ առաջարկում ենք միանալ մեզ: Արկածային փորձությունների մեջ ներառված են նաեւ հայկական ավանդական տոնակատարության մաս կազմող խաղեր եւ քաղցր հյուրասիրություն:
Երեխաներն իհարկե կծանոթանան կամ կվերհիշեն տոնի գլխավոր խորհրդանիշները, որոնց շուրջ էլ կառուցել ենք մեր արկածային տոնակատարությունը: Օրակարգում ներառված են նաեւ բացօթյա խաղեր, որոնք կանցկացվեն մեր սիրելի Մշատոցի պուրակում:
Մասնակցել կարող են 4 տարեկան եւ բարձր երեխաները հետեւյալ պայմաններով՝
- յուրաքանչյուր երեխայի համար մուտքն արժե 3000դրամ,
- ՏաՏայի հիմնական ծրագրերի մասնակիցների համար` 2000 դրամ:
Հանդիպում ենք ապրիլի 15-ին՝ շաբաթ, ժամը՝ 16:00-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տոնակատարությունը սահմանափակ քանակով մասնակիցների համար է նախատեսված, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է:
#ՏաՏա #Զատիկ #զատկական_արկածներ #մանկական_տոներ
