Exhibitions
Միտքը գործ
Նոր Արվեստանոցը կազմակերպում է սկսնակ վարպետների ցուցահանդես։ «Միտքը գործ» խորագիրը կրող ձեռքի աշխատաների ցուցահանդեսին կարող ես գրանցվել և մասնակցել հենց դու, եթե սկսնակ ես, ունես գեղեցիկ գործեր, չունես գնորդ և ուզում ես ներկայացնել քո ստեղծած նմուշները։ Ցուցահանդեսի օրերին փոքրիկ հանդիպում քննարկումների տեսքով կամփոփվեն օրերը, որտեղ կպատմեք Ձեր փորձի մասին և ունեցած հմտություններով կկիսվեք բոլորի հետ։
Ստեղծագործությունների համար սահմանված պահանջներն են՝ չպետք է պարունակեն խտրականություն և վիրավորանք, չտարածեն ատելություն և բռնություն։
Գրանցման և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ մինչև ապրիլի 5-ը ներառյալ։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլոր այցելուների համար։
