Ամեն ինչ անձնական ֆինանսների մասին
Anania Shirakatsy Lyceum/ Անանիա Շիրակացի ճեմարան-ի սաները ձեռնարկել են մի հավես նախագիծ, որի շրջանակներում իրականացվող տարաբնույթ միջոցառումներից գոյացած գումարն օգտագործում են իրենց դպրոցի վերանորոգման համար։
#Loft-ը նույնպես աջակցում է այս նախագծին և ճեմարանի հետ համատեղ ներկայացնում առաջին հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 19։00-ին։
Սեմինարի ընթացքում մասնակիցները կստանան անձնական ֆինանսների կառավարման մասին նոր գիտելիքներ, ինչպես նաև ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Մասնավորապես քննարկվելու են հետևյալ հարցերը՝
✔ինչպե՞ս արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները,
✔ ինչպե՞ս օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից,
✔ ինչու՞ է կարևոր խնայելը,
✔ ինչպե՞ս խուսափել ավելորդ պարտքերից,
✔ ինչպե՞ս պաշտպանել իրավունքները ֆինանսական ոլորտում,
✔ ինչպե՞ս չդառնալ խարդախությունների զոհ:
Սեմինարը վարելու է Արթուր Փոքրիկյանը` Շիրակացու ճեմարանի միջազգային բակալավրիատի ԴԾ տնտեսագիտության ուսուցիչ և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման մասնագետ։
Մուտքավճարը՝ 1800 դրամ։
