«Այրոգի» ստվերների թատրոնը ԷՕՆում
Մեծահասակներ, փոքրահասակներ ու պարզապես ստվերների թատրոնի մեծ երկրպագուներ,
Մենք Ձեզ համար շա՜տ լավ նորություն ունենք։ Ապրիլի 20-ին` ժամը 20:00-ին, ԷՕՆում հյուրընկալելու ենք «Այրոգի» ստվերների թատրոնի անդամներին, ովքեր կցուցադրեն հնուց պահպանված մանրապատումների եւ հայ ազգային հեքիաթների հիման վրա ձեւավորված ներկայացումները։
1980-ին Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների շնորհիվ ստեղծվեց «Այրուձի» հեծյալ արշավախումբը։ Այդ տարիներին տղաները, շրջելով Հայաստանի գյուղերով, ոչ միայն կազմակերպում էին հեծյալ խաղեր եւ տարածում ազգային երգն ու պարը, այլեւ ցուցադրում էին ստվերների թատրոնը։ Այսօր արդեն այն կարող ենք վայելել նաեւ մենք։ Ուստի, սիրով սպասում ենք բոլոր բոլորին (տարիքային սահմանափակում ՝ 12+) ։
Մուտքը` 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ եւ քաղցրավենիք):
