Concert
Վահան Արծրունի` Trio Nuovo. Կենդանի համերգ ԷՕՆում
ԷՕՆցինե՜ր, պատրա՞ստ եք մի քանի օրից կիթառի, դաշնամուրի ու ֆլեյտայի սիրուն ու հոգի շոյող մեղեդիները լսել։ Եթե այո, ապա մենք ձեզ համար շա՜տ լավ երաժշտական նորություն ունենք։
Ապրիլի 16-ին, ժամը՝ 20:00-ին, ԷՕՆում հյուրընկալելու ենք շատ սիրելի կոմպոզիտոր ու երգիչ Վահան Արծրունուն, ով ներկայացնելու է իր նոր՝ "TRIO NUOVO" համերգային ծրագիրը։
Համագործակցելով վիրտուոզ երաժիշտների՝ ֆլեյտահար Նելլի Մանուկյանի և դաշնակահար Մադաթ Ավանեսովի հետ, եռյակը ներկայացնելու է Վահան Արծրունու գործիքային ստեղծագործություններն ու երգերը յուրօրինակ "ֆյուժն" գեղագիտությանը հատուկ մեկնաբանությամբ։
Դե ինչ, եկեք միասին անցկացնենք ապրիլյան այս տաք երեկոն՝ լսելու կախարդական ու թովիչ մեղեդիներ։
Մուտքը՝ 3000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ քաղցրավենիք)։
