Avraham EILAT Աշխատանք և Հիշողություն /
«Աշխատանք եւ հիշողություն» ընդհանուր խորագրի ներքո Կարոյան ցուցասրահը ներկայացնում է
Ավրահամ Էիլաթի չորս տարբեր ցուցադրություն -ցուցահանդես/ վիդեոինստալյացիա/ պերֆորմանս
Համադրող՝ Նազարեթ Կարոյան
----------------------------------------------------------------------------------------
Ավրահամ Էիլաթը բազմադիսցիպլինար արվեստագետ է։ Գծանկարչություն, գեղանկարչություն, հաստոցային գրաֆիկա, կոլլաժ, լուսանկարչություն (գունավոր ու սեւուսպիտակ), ռենտգեն ժապավեններ ու ֆոտոգրամներ, քանդակ, պերֆորմանս եւ ինստալացիա։ Նման բազմազանությունն, ինչ խոսք, տարիների ընթացքում է գոյացել՝ նրա ստեղծագործության տիրույթն գործնականում ներառելով ժամանակակից արվեստի բոլոր տեսակները:
Ավրահամ Էիլաթը Իսրայելի Լուսանկարչական Բիենալեի հիմնադիրն է /Էյն Հարոդ/, եղել է Պիրամիդա ժամանակակից արվեստի կենտրոնի համահիմնադիրն ու ղեկավարը /Հայֆա/, Իսրայելի Լուսանկարչության Թանգարանի տնօրենն ու գլխավոր համադրողը /Թել Հայի/, Ազգային Մարիթիմ Թանգարանի կերպարվեստի համադրողը /Հայֆա/։
---------------------------------------------
Ապրիլ 20; 17։00 - ՀայԱրտ մշակութային կենտրոն
Հիշողության կղզիներ
Ավրահամ էիլաթի ստեղծագործության առանցքում մարդկային գոյության խնդիրն է։ Այդ գոյության նյութական ու հոգևոր ցուցիչները՝ աշխատանքն ու հիշողությունը իր համար հարացուցային են։ Աշխատանքի տարածությունը շարժման, ուժի գեներացման դրա գործադրման,ուժասպառության, գործողության տարածությունն է՝ ֆիզիոլոգիական ու ֆիզիկական աշխատանքից մինչև սոցիալական աշխատանքի բևեռային դրսևորումներ, ստրկական օտարված աշխատանքից մինչեւ ստեղծագործական ազատ աշխատանք, բիոլոգիական ու սոցիալական կյանքի վերարտադրություն։
-----------------------------------------------
Ապրիլ 20; 18։00 - Ժամանակակից Արվեստի Թանգարան
Երկյուղն այն բանից, որ հանկարծ լինի շատ ուշ
Ավրահամ Էիլաթի գծանկարներում շարունակ նույն սխեմատիկ պատկերն ենք տեսնում։ Նկարից նկար թափառող այդ մարդկային ֆիգուրը չունի սեռային, ազգային կամ ռասայական պատկանելություն։ Աշխատանքային շարժումները կարող են ենթադրել տալ, թե պիկտոգրամը հղում է սոցիալականին։ Իրականում խոսքը մարդու մասին է, որն առանց աշխատանքի չի կարող գոյություն ունենալ։ Հետեւաբար աշխատանքային շարժումները ավելի շուտ հղում են էկզիստենցիալը։ Հաճախ այդ գծանկարներում տեսնում ենք մուլտիպլիկացիոն սկզբունք, երբ հարթության վրա ֆիգուրի շարժումը ցույց տալու համար միաժամանակ պատկերվում են դրա բոլոր փուլերը։ Հորիզոնական հարթության վրա աստիճանաբար փոխակերպվող բազմացումներով շարված պիկտոգրամները ուղղահայաց հարթության վրա նույնպես իրար հաջորդող շարքերով են դասավորված։ Արդյունքում առաջանում են կառուցվածքային առումով եգիպտական արվեստի պատկերներ հիշեցնող կոմպոզիցիաներ։ Նման գծանկարներից մեկի վիդեոանիմացիան դարձել է "Երկյուղն այն բանից, որ հանկարծ լինի շատ ուշ" ինստալացիայի հիմքը, որն իր կառուցածքով հիշեցնում է Մաստաբա՝ դամբարանների նախաբուրգային կառույցը։
----------------------------------------------
Ապրիլ 20; 20։00 - Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ
Ավրահամ Էիլաթի պերֆորմանսների դիտում
-----------------------------------------------------------------------------------------
Մուտքն ազատ է:
