Անվճար միջոցառում. Հոգեկան տրավմա թեմայով
«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը հրավիրում է բոլոր հետաքրքրվածներին մասնակցելու արդիական թեմայով թրեյնինգին նվիրված է Հայոց Եղեռնի 102-ամյակին:
Տրավմաները մարդու կյանքում մեծ և անսպասելի հարվածի արդյունք են: Այդ ժամանակ մարդն ի զորու չի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես հաղթահարել խնդիրը: Եթե մարդը չի կարողանում հաղթահարել տրավմայի հասցրած ցավը, եթե անգամ մոռանում է, անգիտակցականում արտամղվելով դրանք սիմպտոմների ձևով (հոգեկան և ֆիզիկական հիվանդություններ, կոնֆլիկտներ, անհաջողություններ, տիկեր և այլն) ի հայտ են գալիս և դժվարեցնում մարդու կյանքը:
Տրավմայից հետո մարդու կյանքը ընթանում է մեկ այլ սցենարով՝ մարդու համար ոչ ցանկալի և դժվար: Կարծես դրանով հոգեկանը մարդուն ստիպում է ազատվել այդ ցավից:
Շատ անգամ մարդը չի էլ իմանում տրավմաների գոյության մասին, միայն բողոքում է իր դժվարություններից, հիվանդություններից՝ առանց խորանալու պատճառների մեջ ու միայն մեղադրելով բախտին:
Կան նաև ժառանգական տրավմաներ, օրինակ՝ Եղեռնը հայերի համազգային տրավման է: Այդ ժամանակ մարդիկ չեն կարողացել պաշտպանել իրենց, ենթարկվել են բռնության՝ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Համազգային այդ ցավը փոխանցվել է սերնդե սերունդ և առ այսօր ազդեցություն ունի մեր վրա:
Կան տրավմաների հաղթահարման բազմազան հոգեբանական մեթոդներ, որոնք մարդուն դուրս են բերում այդ վիճակից:
Մասնակցելով ապրիլի 23-24ին կազմակերպվող թրենինգին
* Դուք կպարզեք, թե ձեր կյանքում եղել են տրավմաներ:
* Կիմանաք, որոնք են ձեր ներկա դժվարությունների իրական պատճառները,
* Կտեղեկանաք ինչպես ազատվել անձնական և ժառանգական տրավմաներից
* Կամոքեք հոգե-հուզական տրավմաները:
Վարող՝ Աննա Գալստյան. հոգեբան, միաջազգային ստանդարտներով վերապատրաստված քոուչ և ՆԼԾ (NLP) պրակտիկ (հավաստագիր՝ ICTA Քոուչների և թրեյներների միջազգային ասոցիացիա):
Տևողությունը. 6 ժ., 2օրx3ժ.:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է, գրանցումը պարտադիր:
