Էկոտուրիզմի Փառատոն 2017
2017թ. հուլիսի 8-9-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպում են Էկոտուրիզմի 2-րդ փառատոնը: Այս անգամ վերջինս տեղի կունենա Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:
Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ էկոերթուղիներով, բուսաբանական էքսկուրսիա, թռչնադիտարկում, ձիարշավներ, աստղադիտումներ, թեյախմության արարողություն և մի շարք այլ հետաքրքրիր միջոցառումներ: Այս տարի փառատոնի ընթացքում տեղի կունենա «Գանձերի որոնում» խաղը:
Արտավանի և շրջակա համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:
Մանրամասների համար հետևեք միջոցառմանը...
Մանրամասները շուտով...
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)