Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում
Մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Իրինա Գալստյանի՝ «Գագիկ Արծրունի» խորագիրը կրող գրքի շնորհանդեսը։
Գրքում նկարագրվում է Արարատյան և Վասպուրական թագավորությունների պայքարն ու հաղթանակը արաբական լծի դեմ՝ հենվելով պատմիչների հավաստի վկայությունների վրա, և նվիրված է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունուն և Մլքե թագուհուն։
Իրինա Գալստյանն ավարտել է Կիրովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից ՀՍՍՀ Պետական մատակարարման կոմիտեում ղեկավարել է տարբեր վարչությունների իրավաբանական բաժիններ։
1988 թվականից դասավանդել է Երևանի բարձրագույն ուսումնական բուհերի իրավաբանական ֆակուլտետներում։
1993 թվականից Հայ կանանց միջազգային միության (AIVA) անդամ է։
1995 թվականին հիմնել է «Լիզա» հիմնադրամը։
2000 թվականին Արագածի ստորոտին Հայ կանանց միջազգային միության անդամների հանգանակությամբ և սեփական միջոցներով կառուցել է Սուրբ Մարիամ և Սուրբ Եղիսաբեթ մատուռը՝ ի հիշատակ որդեկորույս մայրերի։
2003 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)