Ալբերտ Մխիթարյան - անհատական ցուցահանդես
Հունիսի 6-11-ը Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա քանդակագործ և նկարիչ Ալբերտ Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը։
Ալբերտ Մխիթարյանը ծնվել է 1954 թվականին Գյումրիում, որտեղ հաճախել է նկարչական դպրոց։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Ճարտարապետությանը զուգահեռ միշտ զբաղվել է քանդակագործությամբ ու նկարչությամբ։ Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Իրանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1998 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։
1999 թվականին Նիցցայի եկեղեցական խորհուրդի պատվերով նա իրագործում է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար Նիցցայի հայկական եկեղեցու բակի համար։
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700 ամյակի առիթով Ալբերտն իրականացնում է հարթաքանդակ (330×220 սմ) Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար։ Սա առաջին դեպքն է, որ կաթոլիկ եկեղեցում տեղադրվում է հայկական խաչքար - հարթաքանդակ։
2002 թվականին Կաննում Ալբերտ Մխիթարյանն իրականացնում է մոնումենտալ հուշակոթող՝ նվիրված հայոց եղեռնի և 2-րդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։
Ցուցահդեսի բացումը հունիսի 5-ին ժամը 17։00-ին
*******************************
From the 6th up to the 11th of June in Modern Art Museum will take place the exhibition of sculptures and paintings by Albert Mkhitaryan.
Albert Mkhitaryan was born in Gyumri in 1954, where he attended the artistic school. In 1981 he has graduated from architectural department of Yerevan Polytechnic Institute. At the same time is started his creation activity in sculpture and painting. Albert Mkhitaryan had solo exhibitions in Armenia, Iran and the USA. Scince 1998 – lives in France.
In 1998 by the Church Council of Nice he was ordered to make two-meters Khachkar for the yard of Armenian church in Nice.
On the occasion of 1700-anniversary of the adoption of Christianity in Armenia he has realized a bas-relief (330x220 cm) for the main entrance of the Virgin temple of Nice. This was for the first time when the front of a catholic church was decorated with Armenian khachkar-bas-relief.
In 2002 in Cannes was placed Albert Mkhitaryan’s monumental obelisk, dedicated to the memory of the victims of Armenian Genocide and the soldiers, who fell for the liberation of France during the World War II.
The opening will take place on June 6 at 5 pm.