Realistic Bestiarium / Իրատեսական Բեստիարիում
Զաքար Դեմիրճյանի «Իրատեսական բեստիարիում» ցուցահանդեսում ներկայացված են լինելու մոնոտպագրության տեխնիկային պատկանող գրաֆիկական աշխատանքներ։ Սույն տեխնիկայի առավելությունների մեջ են մտնում գծի ամրությունը, բայց նաև ներկի ազատ հոսումը հարթության վրա, հարուստ գունային գամման, որոնք ստեղծվում են շատ արագ և սպոնտան աշխատանքի շնորհիվ։ Ի տարբերություն տպագրական գրաֆիկայի մյուս տեսակների, այստեղ կարող ես ստեղծել միայն մեկ գործ, որն էլ միակ օրիգինալ և հեղինակային աշխատանքն է։
Արվեստի պատմության մեջ կենդանիներին վերաբերող հավաքական ամենահին «ալբոմը» թերևս միջնադարյան բեստիարիումն է (լատ․ bestia՝ «գազան», բառից), որտեղ բնագիտական տեսանկյունից ներկայացվում էին բոլոր իրական և ֆանտաստիկ կենդանիների պատկերները՝ ուղեկցելով դրանք աստվածաբանական և բարոյագիտական տեքստերով։ Զաքար Դեմիրճյանի բոլոր կենդանիները արդեն պատկերի ներսում կրում են տեքստային «ուսուցողական» այն բովանդակությունը, որ կցվում էր պատկերին կից միջնադարյան բեստիարիումներում։ Նրա կենդանիները մարդեղացված են և օժտված են հենց մարդուն բնորոշ բնավորության գծերով և տեմպերամենտով։ Եթե շատ կան նկարիչներ, որոնք մարդկանց օժտում են կենդանական բնազդներով՝ վերածելով գազանների կամ դրանց զոհերի, ապա շատ ավելի քիչ են այն ստեղծագործությունները, որոնցում կենդանին է վերածվում մարդու։ Զաքար Դեմիրճյանի շարքը հենց այս մասին է։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: