Առողջ ապրելակերպի փառատոն. Mix Battle Fest 2017
Հունիսի 10-ին Երևանում տեղի է ունենալու առողջ ապրելակերպին նվիրված յուրահատուկ սպորտային փառատոն Mix Battle Fest 2017, որը միավորում է այնպիսի մարզաձևեր ինչպիսին են Street Workout, Acro Street, Tricking, Breakdance, Capoeira, Breakletics, Street Dance, Hip-Hop, Karate:
Փառատոնի կազմակերպիչն է Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան, որի նպատակն է առողջ ապրելակիերպի տարածումը և զարգացումը, բակային մարզաձևերի զարգացումը, ինչպես նաև գրագետ և առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդություն ձևավորելը մեր երկրում:
Միջոցառման ծրագրում ՝
- Ցուցադրական ելույթներ տարբեր սպորտային խմբերի կողմից,
- Միկս բաթլ տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների միջև
- Բացօթյա ֆիթնես մասսայական մարզումներ
- Բացօթյա DJ Party:
Mix battle Fest 2017 առողջ ապրելակերպի փառատոնի նպատակն է՝
•մեկ տանիքի տակ միավորել այնպիսի բակային մարզաձևեր ինչպիսին են Street Workout, Acro Street, Tricking, Breakdance, Capoeira, Breakletics, Street Dance, Hip-Hop, Karate:
•Դեռահասների և երիտասարդների ուշադրությանը արժանացնել բակային սպորտը և փողոցային մշակույթը, ժամանակակից մարզաձևերը
Փառատոնը նպաստում է՝
•Բազմակողմանի անհատների զարգացում, որոնք նախընտրում են առողջ ապրելակերպը, սիրում են իրենց քաղաքը և երկիրը:
•Հայաստանի` միջազգային Workout-ի ոլորտում լավագույն կերպով ներկայացմանը,
•սպորտի մասսայականացում երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում,
•առողջ ապրելակերպի քարոզում, բարոյահոգեբանական և հայրենասիրական գաղափարների ամրապնդում երիտասարդ սերնդի շրջանում,
•հետաքրքիր ժամանցային սպորտային միջոցառումների կազմակերպում, որպես առողջ ժամանակ անցկացնելու այլընտրանքային ձև:
Միջոցառման ամսաթիվ 10.06.2017թ.
Վայրը: Մանկական այգի (նախկին Կոմայգի)
Սկիզբը: 18:00
Մուտքն ազատ է
Փառատոնը անց է կցվում Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:
Միջոցառման գործընկեր Yerevan 2.0. Երևան 2.0
Ինֆորմացիոն գործընկերներ Radio Aurora ImYerevan.
