«Նարեկացի արվեստագիտություն»
Հունիսի 10-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Արվեստագիտություն» ծրագրի շրջանակում ներկաները զրույց-քննարկում կծավալեն «Առնականության արտահայտումը Մարլոն Բրանդոյի դերակատարումներում» թեմայի շուրջ։
«Վերջին տանգոն Փարիզում» (http://www.imdb.com/title/tt0070849/)
«Տրամվայ ցանկություն» (http://www.imdb.com/title/tt0044081/?ref_=nv_sr_2)
«Կնքահայր» (http://www.imdb.com/title/tt0068646/?ref_=nv_sr_1)
«Ապոկալիպսիսն այսօր» (http://www.imdb.com/title/tt0078788/?ref_=nv_sr_1)
Ահա Մարլոն Բրանդոյի այն ֆիլմերը, որոնց շրջանակներում «Գրադարան» Մշակութային Նախաձեռնության անդամ, մշակութաբան Հրայր Խաչատրյանը կներկայացնի իր հետազոտության թեման, այն է՝ առնականության արտահայտումը Մարլոն Բրանդոյի դերակատարումներում:
Մասնավորապես, ներկաների հետ միասին Հրայրը կդիտարկի Բրանդոյի կերպարների առնականության դրսևորումները կինոյի լեզվով, ինչպես նաև դրանց առանձնահատկությունները՝ պայմանավորված ֆիլմերի հերոսների անհատական վարքագծով և իրավիճակային փոփոխություններով:
Մուտքն ազատ է:
