Դասախոսություն ՆԱՄ-ում
Հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Զարդանախշի կիրառումը գրաֆիկայում» խորագիրը կրող դասախոսություն։
Դասախոսությունը կվարեն դիզայներ, լուսանկարիչ, դասախոս Կարեն Հակոբյանը և գրաֆիկ դիզայներ, դասախոս Տարոն Ալեքսանյանը։
Միջոցառման ընթացքում կխոսվի արտադրական և գրաֆիկ դիզայնում հայկական զարդանախշի կիրառման և զարդանախշում էսքիզավորման տեխնիկայի դերի ու նշանակության մասին:
Կարեն Հակոբյանն ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժինը։
2004 թվականից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես նկարիչ։
2014 թվականից դասախոսում է ՃՇՀԱՀ-ի դիզայնի ամբիոնում։
Տարոն Ալեքսանյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետը։
2011 թվականից դասախոսում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետում։
2014 թվականից հանդիսանում է ՃՇՀԱՀ-ի դիզայնի ամբիոնի դասախոս։
Մուտքն ազատ է:
