Ինքնակերտում․հաջողակ դառնալու արվեստը
Հանդիպումը կվարի Kaizen Mastery Մարդկային Ներուժի Զարգացման Ինստիտուտի համահիմնադիր, քոուչ Արևիկ Հայրապետյանը
Գիտե՞ք արդյոք, որ Միքելանջելոն կերտել է իր հրաշագեղ «Դավիթը» այնպիսի մարմարից, որը «աղբի կտոր» էր համարվում իր ժամանակակիցների կողմից։
Ցանկանու՞մ եք կերտել ինքներդ Ձեզ և Ձեր կյանքն այնպես, ինչպես դա արեց Միքելանջելոն՝ կերտելով «Դավիթ»-ը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ «Ինքնակերտում․հաջողակ դառնալու արվեստը»» հանդիպմանը, որի ընթացքում Դուք կսովորեք՝ ինչպես
-ձևավորել Ձեր հաղթական գիտակցությունը (հիշեք՝ Դուք այն եք, ինչով այս պահին լցված է Ձեր գիտակցությունը),
-ղեկավարել Ձեր էմոցիաները և մտքերը (էմոցիոնալ ինտելեկտը կամ EQ-ն հաջողակ դառնալու կարևորագույն նախապայմանն է),
-կերտել ինքներդ Ձեզ, քանի դեռ ուրիշները չեն արել դա Ձեր փոխարեն։
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը՝ 19։00-ից-21։00-ը։
Մասնակցության արժեքն է 1500 դրամ:
