Yerevan Kids Run
Համատեղենք հաճելին և օգտակարը՝ վազենք, աջակցենք և ուրախանանք։
Հուլիսի 1-ին, ժամը 09։00, Երևանի Բուսաբանական այգում տեղի կունենա Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը։ Միջոցառման կազմակերպիչներն են Երևանի Քաղաքապետարանը և "Հայ մայրեր" բարեգործական հասարակական կազմակերպությունը։
Վազքին կարող են մասնակցել 3-14 տարեկան բոլոր երեխաները։ Միջոցառման նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, մարդասիրության և հավասարության գաղափարները։ Վազելու են նաև տարբեր տեսակի խնդիրներ ունեցող երեխաները։
Վազքուղի՝
1․ 3-7 տարեկան երեխաների համար
2․ 7-14 տարեկան երեխաների համար
Հաղթողները կստանան հաճելի անակնկալ Mega Toys խանութից։
Մասնակցության անդամավճարը՝ 3 000 դրամ։ Անդամավճարը կարող եք փոխանցել գրանցման օրը։
Գրանցումը տեղի կունենա հունիսի 30-ին, վայրը կհայտարարվի ավելի ուշ։ Գրանցման ժամանակ մասնակիցներին կհանձնվեն նաև մեկնարկային փաթեթները։
Միջոցառման արդյունքում հանգանակված ամբողջ գումարը կուղղվի "Հայ մայրեր" բարեգործական ՀԿ՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։