Other
Ռոբոտաշինություն և Անիմացիա․ master class LOFT-ում
Հունիսի 17-ին #LOFT-ում միանգամից երկու, ինքնազարգացնող և զվարճալի #event-ներ ունենք երեխաների համար․
16։00-17։00՝ ռոբոտաշինության վերաբերյալ սեմինար-վարպետության դաս, որը վարելու են Expper Technologies-ի մասնագետները,
17։00-18։30՝ անիմացիայի դասընթաց, որը վարելու է Լևոն Աբրահամյանը։
Միջոցառման սկզբում միասին պատրաստելու ենք ռոբոտներ և տեղեկանալու Whiz Code Academy-ի մասին, որտեղ, ի դեպ, հետագայում կարող եք խորացնել ձեր գիտելիքներն այս բնագավառում։
Իսկ արդեն երկրորդ մասում՝ Stop Motion Animation-ի դասընթացի ժամանակ, երեխաները պլաստիլինից պատրաստելու են տարբեր կերպարներ, որոնց տրամադրություն և միմիկաներ են հաղորդելու համակարգչային հատուկ ծրագրի միջոցով։
Մուտքավճարը՝ 1500 դրամ։