Other
Մաֆիայի մրցաշար․ 3-րդ հանդիպում
#LOFTMafClub-ում շարունակում ենք մաֆիայի մրցաշարը, և արդեն ժամանակն է 3-րդ հանդիպման, որը տեղի կունենա այս շաբաթ օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 19։00-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի մասնակիցներն ընտրվում են ըստ հավաքած բալերի: Լավագույն 20-ը, բաժանվելով երկու խմբի, շարունակելու են մրցել արդեն կիսաեզրափակիչ փուլում, որի ավարտին ամփոփելու ենք արդյունքները և հայտարարելու եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների անունները (յուրաքանչյուր խմբից 5-ական մասնակից)։
Իսկ մրցաշարը ամփոփելու ենք #afterparty-ով։
Մուտքավճարը 1500 դրամ՝ 3 խաղի համար։
