Other
«Նարեկացի արվեստագիտություն»
Հունիսի 17-ին՝ ժամը 16:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Արվեստագիտություն» ծրագրի շրջանակում ներկաները զրույց-քննարկում կծավալեն «Ես»-ի փնտրտուքը Հայաո Միաձակիի անիմեներում՝ ըստ դպրոցականի թեմայի շուրջ։
Ո՞վ եմ ես։ Չա՞ր եմ, թե՞ բարի։
Ո՞վ եմ ես։ Լու՞յս եմ, թե՞ խավար։
Ո՞վ եմ ես։ Ծերունի՞ եմ, թե՞ երիտասարդ։
Ո՞վ եմ ես...
Այս հարցերը մեզանից շատերն են տվել իրենց։
Պատասխան գտնելն անչափ դժվար է։
16-ամյա Տիգրան Ավակիմյանը, ով տարված է ճապոնական անիմեով, կկիսվի բոլորիս հետ այն պատասխաններով, որոնք նա գտել է Հայաո Միաձակիի երկու անիմացիոն ֆիլմերում՝ «Հաուլի քայլող դղյակը» ու «Սենը և Չիհիրոյի խորհրդավոր անհետացումը»:
Մուտքն ազատ է:
