Իմ ապագան քո արձագանքն է
Սիրով հրավիրում ենք «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համահայկական համալիր միջոցառումների ծրագրի մեկնարկին, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, սույն թվականի հուլիսի 6-ին, ժամը 19։00-ին։
Ծրագրի նպատակն է՝ իրականացնել համահայկական համալիր միջոցառումների շարք՝ նպաստելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալ-առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոնի կառուցմանը։
Ցանկության դեպքում, խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ համապատասխանաբար հրավիրատոմսերի տրամադրման համար։
Տեղեկացնենք, որ համերգային միջոցառման մուտքն անվճար է և կոչն է․Համախմբվե՛նք և մեր ներդրումը ունենանք հաշմանդամություն ունեցող երեխաների համար առավել քան կարևոր սոցիալական ապահովության, պաշտպանվածության, հասարակական կյանքում նրանց ներառման իրավունքի, պաշտպանված ընտանիքում ապրելու և հարգվելու պատասխանատու գործի համար: