Ջազային երեկո ՆԱՄ-ում | Jazz Night in NAI
Հունիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջազային երեկո:
Երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Տիգրան Հարությունյանը (շեփոր), Դեյվ Գեոդակյանը (բաս կիթառ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Քրիստինա Շահիրյանը (ջազ վոկալ)՝ ներկայացնելով սիրված և հայտնի ստեղծագործություններ:
Երեկոյի ընթացքում կհնչեն գործիքային և վոկալ կատարումներ:
Մուտքն ազատ է: