My future and your university: Why I should choose you?
Մոդերատոր՝ Վահան Շաքարյան
Հունիսի 26-ին «Մերգելյան ակումբում» տեղի կունենա պանելային քննարկում նվիրված ուսանողներին: Հանդիպման թեման է «Իմ ապագան և Ձեր համալսարանը. ինչո՞ւ ընտրել Ձեզ»:
Հանդիպմանը կմասնակցեն Երևանի տարբեր համալսարանների ուսանողական խորհրդի նախագահները և անդամները, ուսանողական գծով մասնագետները և ռեկտորների տեղակալները:
Պանելային քննարկման մասնակիցները կկիսեն իրենց կարծիքը, մտքերը և կկիսվեն իրենց փորձով: Հանդիպման ընթացքում կբարձրացվեն և կքննարկվեն ուսանողներին հուզող հարցերը և կտրվեն պատասխաններ: Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը մասնակցելու քննարկմանը և Ձեր ներդրումը ունենալու ուսանողներին հուզող խնդիրների լուծման մեջ:
Հանդիպման մոդերատորն է՝ «Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը
Մուտքն ազատ է:
Հանդիպման լեզուն՝ հայերեն:
Հ. Գ. Ցանկանում ենք նաև նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրության գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է: Ուստի բոլոր հեռախոսները անհրաժեշտ է հանձնել պահակակետում և ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։
___________________________________________________
On 26th of June in the scope of “Mergelyan Club” project, we will host a panel discussion dedicated to students’ life. The topic of the meeting is "My Future and your University. Why I should choose you? ".
The main panelists are presidents and members of student councils, deputy rectors of Armenian universities. The moderator of the meeting is Founder and CEO of “Technology and Science Dynamics” company Vahan Chakarian.
The participants will share insight on their thoughts, opinions and ideas regarding the experiences in the university programs. During the meeting will be raised and discuss questions related to students life and education. Don’t miss your chance to have your input in the solving of that questions.
The entrance is free.
The meeting language: Armenian
P. S. As of security measures, no mobile phones are allowed at Technology and Science Dynamics High Tech Manufacturing Plant. All the phones will be handed in to the security at the entrance and returned back after the meeting. Thank you for your understanding.