Ոսկե ծիրանը Թումոյում` վարպետության դասեր
«Ոսկե ծիրանի» օրերը Երևանում մոտենում են, ու մենք անչափ ուրախ ենք փառատոնի շրջանակներում Թումոյում հյուրընկալել մի շարք անչափ հետաքրքիր վարպետության դասեր։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվող բոլոր երեք վարպետության դասերը կանցկացվեն միայն Թումո Երևանում։
Վարպետության դասեր՝
Հուլիս 11, 16:00
Ֆրեդ Քելեմեն
Կինոռեժիսոր, կինոօպերատոր։ Գերմանիայի ազգային կինոմրցանակի դափնեկիր։ Աշխատել է հանրահայտ Ժոզեֆ Փիչխաձեի, Բելա Տարի և այլ ռեժիսորների հետ։ Ցուցադրվել է Anthology Film Archives ֆիլմադարանում (Նյու Յորք), Tate Modern պատկերասրահում (Լոնդոն), Հունգարիայի ազգային կինոթատրոնում (Բուդապեշտ) և աշխարհի այլ ֆիլմադարաններում, կինոթանգարաններում ու կինոփառատոներում։ Ամերիկյան, Եվրոպական, Գերմանական կինոակադեմիաների և Եվրոպայի մշակութային խորհրդարանի անդամ է:
Հուլիս 12, 16:00
Թոմ Ֆասարթ
Նիդերլանդացի կինոռեժիսոր։ Հայտնի է իր «Դոելի հրեշտակը» և «Ընտանեկան պատմություն» ֆիլմերով։ Վերջինս ընդգրկվել է ամերիկյան Netflix ընկերության ֆիլմացանկում։ Variety հանդեսը Ֆասարթին կոչել է «տասը դիտարժան վավերագրողներից մեկը»:
Հուլիս 13, 16:00
Յուջին Քոր
Սցենարի հեղինակ և ռեժիսոր։ Մինչև 26 տարեկանը որպես բանվոր աշխատած Քորը իր կինոկարիերան սկսել է 1973-ին։ Հեղինակել է «Վերուվար, կողքի ու ցած» խաղարկային ֆիլմը, «Ուոլդո Սոլթ. սցենարիստի ուղին» վավերագրությունը (որը ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին), «Անապատի ծաղիկը» դրաման (Կաննի փառատոնի ՄԿՓ-ի պաշտոնական ծրագրի մաս) և բազմաթիվ այլ ֆիլմեր։
It’s almost time for The Golden Apricot Film Festival and we’re excited to host a series of master classes at TUMO Yerevan. These film masters will be speaking only at TUMO, so don't miss the chance to learn directly from them!
July 11th, 4:00 pm
Fred Kelemen
Director, cinematographer, member of the Academy of Motion Picture Arts and Sciences. Kelemen has worked with Joseph Pitchhadze, Béla Tarr, and others. He’s had his work shown at the Anthology Film Archives in New York, the Tate Modern in London, Hungarian National Cinema and other cinemas and museums.
July 12th, 4:00 pm
Tom Fassaert
Director Tom Fassaert is best known for his films “Angel in Doel” and “A Family Affair.” The latter was recently picked up by Netflix. Fassaert was also named ‘One of the Ten Docu-makers to Watch' by Variety.
July 13th, 4:00 pm
Eugene Corr
Screenwriter and director Eugene Corr worked as a factory worker and various other jobs until the age of 26. His career in film began in 1973. He directed the films “Over-Under, Sideways-Down,” and “Waldo Salt: A Screenwriter's Journey,” (which was also nominated for an Academy Award).
