TheFacesofSouls
Մարդկային ապրումների՝ ցավի, երջանկության, տառապանքի, միայնակության դավաճանության, նախանձի, ուրախության , բարոյականության և անբարոյականության անտանելի խորք, զուրկ սեռից, տեսակից, ազգությունից ու մարդուց:
Միայն ես ու ես, զուրկ հայացքներից, կեղծ կարծիքներից ու մեղադրանքներից, արդյունքներից ու ամեն տեսակ սպասումներից, երկխոսություն առանց եսի, խոսք առանց բառերի, միտք առանց գիտակցականի, ամփոփում վերացականի ու իրականի ըմբռնմամբ՝ հաշվեհարդար անիրականի, վերջացածի ու թաղվածի նկատմամբ:
Իղձեր, հուշեր, էություն մոռացվածի ու չհաղթահարված հաղթահարվածի մասին, պատճառված ու պատճառած ցավերի սին արդարացում, փրկության մոլուցք անտեսանելի փրկվածներից, պրծում ազատում, մեղքերից ու երջանիկ մեղսագործներից: Դատապարտված սկիզբ՝ վիշտ, տանջանք ու քարշանք, պարտադրող ու խաղացող անիրական իրկանություն, շղարշ:
Մշտական անդադար փախուստ վերջից և վերջ:
անհատական ցուցահանդես/Գևորգ Ավետիսյան