Ինչպես դառնալ հյուրընկալ ընտանիք սփյուռքահայ կամավորի համար
Եթե Դուք սրտաբաց եք և հոգատար, սիրում եք նոր ծանոթություններ և ցանկանում եք բարելավել ձեր օտար լեզուների իմացությունը ապա այս միջոցառումը ձեզ համար է: Արդեն 13 տարի է Դեպի Հայք հիմնադրամի միջոցով ավելի քան 1300 սփյուռքահայ երիտասարդներ ժամանել են Հայաստան կամավորական աշխատանք կատարելու համար: Նրանց մեծ մասը հյուրընկալել է հյուրընկալ ընտանիքներում:
Կամավոր հյուրընկալելը շատ արժեքավոր և հատուցող փորձ է ցանկացած հայ ընտանիքի համար: Կամավորի հետ շփումը հնարավորություն կտա շփվել և ծանոթանալ ուրիշ մշակույթների հետ և զարգացնել մտահորիզոնը: Ընտանիքներին տրվում է ֆինանսական փոխհատուցում:
«Դեպի Հայք» հիմնադրամի նպատակն է զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը, վերջիններիս հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ բարձրացնել սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը: Մանրամասների համար հանդիպում ենք հուլիսի 19-ին ժամը 19։00-ին։
Մուտքն ազատ է։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Սև, դառը շոկոլադ
Drama Theatre named after Результаты поиска Hra...
Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջև ամենապարզ բախումներ, որոնք պետք է հանգեցնեն ներման: