Other
Արտթերապիա փակ աչքերով
Հուլիսի 24-ին՝ ժամը 19:30-ից սկսած, #Team_Time-ը և ՊԱՏ / PAT-ը հրավիրում են բոլորին՝ փակելու աչքերը և նկարելու: Պատկերելու ենք մեր մտքերը, զգացմունքները և զգացողությունները թղթի վրա, որից հետո արտթերապևտը կվերծանի Ձեր նկարները:
Արտթերապիան թույլ է տալիս՝
1. Ձերբազատվել տարբեր բարդույթներից,
2. Բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
3. Հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
4. Կենտրոնացնել ուշադրությունը մտքերի և զգացողությունների վրա,
5.Ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են մեր կողմից:
Մուտքավճարը՝ 1000 դրամ՝ ներառյալ թեյ, սուրճ և թխվածքաբլիթներ: