Study Abroad․ ամառային դպրոց
Ի՞նչու, ի՞նչ և ինչպե՞ս սովորել դրսում. արտասահմանում կրթություն ստանալուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ այս հարցերի պատասխանները։ Ինչու՞ սովորել դրսում՝ լավ կրթություն ստանալու հաշվարկված նպատա՞կ, թե երկրից դուրս գալու ինքնանպատակ ցանկություն, ի՞նչ այլընտրանքներ կան, ինչպե՞ս իրատեսական պատկերացում կազմել արտասահմանում ուսանելու առանձնահատկությունների մասին և չձախողվել։ Ի՞նչ (և որտե՞ղ) սովորել դրսում՝ ինչպե՞ս ճիշտ կատարել մասնագիտական կողմնորոշումը, ի՞նչ համալսարան ու կրթական ծրագիր ընտրել, որն առավել արդյունավետ կլինի և հնարավորություն կտա ևˊ ձեր երազանքների մասնագետը դառնալ, ևˊ պահանջված լինել աշխատաշուկայում։ Վերջապես, ինչպե՞ս սովորել դրսում՝ ինչպե՞ս ճիշտ անցկացնել ընդունելության գործընթացը, հաղթահարել ընդունվելուց հետո ծագող դժվարություններն ու հասնել ակադեմիական ու գործնական հաջողությունների։❔
ARMSCOOP #EduLab-ի և #LOFT-ի կողմից համատեղ կազմակերպվող «Study Abroad» ամառային դպրոցը հենց այն բացառիկ հնարավորությունն է, որը նախատեսված է այդ հարցերին պատասխանելու, տեղեկացված որոշումներ կայացնելու և գործնական ու հաջողակ լուծումներ գտնելու համար։ 6-օրյա դպրոցը ներառում է արտասահմանում սովորելու ողջ գործընթացի և առանձնահատկությունների վերաբերյալ բանախոսությունների ու դրանց հաջորդող գործնական աշխատանքների շարք, որն անցկացնելու են արտասահմանյան առաջատար բուհերի փորձառու շրջանավարտներ (հիմնականում՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ)։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: