Exhibitions
Եվա Հախվերդյան: Ցուցահանդես
Այն ամենն ինչ մենք հենց հիմա զգում ենք, էլ երբեք չենք զգալու: Ոչ վաղը, ոչ մի ամսից, ոչ էլ տարիներ հետո: Ես նկարում եմ ու վերջացնում նույն օրը, որովհետև այն, ինչ հիմա զգում եմ, վաղը էլ չեմ զգալու:
Սիրով հրավիրում եմ ձեզ ներկա գտնվելու իմ՝ <<Սենյակից ներս>> անհատական ցուցահանդեսին: Ինչպես գրել է Վիրջինիա Վուլֆը իր <<Սեփական Սենյակը>> գրքում, ստեղծագործելու համար ժամանակին կանանց ամենից շատ պակասել է սեփական սենյակ ունենալը: Սիրով ներկայացնում եմ ձեզ այն ամենն ինչ ստեղծել եմ իմ սենյակից ներս: Բացումը՝ ժամը 18:30-ին, Նարեկացի Արվեստի Միությունում: (Վարդանանց 16/1)
Մուտքն ազատ է: