Արենի Գինու Փառատոն 2017 / Areni Wine Festival 2017
9-րդ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ, 07.10.2017, 13:00 – 17:00
«Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ, 9-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, կազմակերպում է «Արենի Գինու Փառատոնը»: Գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում:
Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:
Միջոցառման պատվավոր հյուրերն են լինլու միջազգային գինեգետներ, ճանաչված մի շարք ռուսաստանյան սննդային բլոգերներ (Food bloggers): Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողներին, և/կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռքբերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: