Cinema
The Lobster. կինոդիտում-քննարկում LOFT-ում
Շարունակում ենք ֆիլմերի դիտումները «Դիտանկյուն» կինոակումբի շրջանակներում՝ այս անգամ աբսուրդիստական ժանրի, դիստոպիական դրամատիկ կատակերգությամբ։
Հանդիպում ենք օգոստոստի 17-ին՝ ժամը 20։00-ին, և դիտում #Lobster ֆիլմը, որը նկարահանվել է #YorgosLanthimos-ի կողմից 2015 թվականին։
Ֆիլմում ներկայացվում են հյուրանոցում ապրող կանայք ու տղամարդիկ, ովքեր, 45 օրվա ընթացքում իրենց զույգին չգտնելու դեպքում, դառնում են կենդանիներ։
Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի Դիտանկյուն ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Մուտքը՝ #LOFT-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ հյուրասիրությունը)
