Մեկ նկարի երեկո - Արարատ Մինասյան
Մեկ նկարի երեկո Արարատ Մինասյանի հետ:
Հանդիպում վարպետի հետ մեկ գավաթ գինու շուրջ:
Հինգշաբթի Օգոստոսի 17, 19:00
«Կինը» կտավ \ ակրիլ 2017թ.
Փոշու հետ միախառնված գույներ, բյուրավոր մարդիկ, երկնաքերեր, սև շուկա, խառնաշփոթ, բայց և օվկիանոս արմավենիներ, ալիքներ ու անծայրություն: Այսպիսին էր Աբիջան քղաքը՝ հարուստ մշակույթով, ռիթմերով ու գույներով: Բայց բազմաթիվ տեսարաններից ամենատպավորիչը անհավանական ծանր բեռը իրենց գլուխների վրա տեղափոխող կանայք էին, միևնույն ժամանակ իրենց փոքրիկներին մեջքներին կապած, հասցնում էին առևտուր անել, ինչ որ այլ հարցեր լուծել ու ընդհանրապես անընդհատ շարժման մեջ էին: Ակամա այդ պատկերը խորհրդանշեց կնոջ ամենակարող լինելը, նրա անչափ կարևոր դերը: Եվ իրականում ամեն ինչի առանցքում կինն է:
Այս կտավը ստեղծվել է հենց այս մտորումներով, Աբիջան քաղաքի առօրյա կյանքի, Կոտ դ իվուարի մշակույթի, կրոնի, միստիցիզմի ուսումնասիրությունների արդյունքում: Ի դեպ նկարում երևացող դիմանկարն իրական կերպար է Ֆրանսին անունով, որը բնորդ հանդիսացավ նկարը ստեղծելիս, քանի որ ուզում էի, որ կտավն արված լիներ բացառապես տեղի կերպարներով ու երևույթներով:
