International Photography Day at The Loft
Օգոստոսի 19-ը լուսանկարչության միջազգային օրն է։ Եվ, արդեն երկրորդ անգամ, #LOFT-ը և Photo Atelier Marashlyan-ը համատեղ տոնելու են #InternationalPhotographyDay-ը՝ հետաքրքիր #workshop-մրցույթով։
Այդ օրը՝ ժամը 19։00-ին, սպասելու ենք բոլոր լուսանկարիչներին կամ պարզապես լուսանկարչությամբ հետաքրքրվողներին՝ մասնակցելու աշխատանքային պրոցեսին և նոր ծանոթություններ ձեռք բերելու՝ այս ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող հյուրերի հետ։
LOFT-ն ու #MarashlyanPhotoAtelier-ը կստեղծեն բոլոր հնարավորությունները լուսանկարահանում անցկացնելու համար՝ տրամադրելով հատուկ տաղավար և պրոֆեսիոնալ մոդել։
Նկարահանումներից հետո մասնակիցները պետք է ուղարկեն իրենց՝ տվյալ օրվա աշխատանքներից մեկը media@loft.am էլ․ հասցեին, որից հետո մեք կտեղադրենք դրանք հատուկ ալբոմի մեջ և կսկսենք քվեարկություն։ Ամենաշատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ նվեր LOFT-ի կողմից։ :)
Իսկ Photo Atelier Marashlyan-ը կընտրի իր հաղթողին, ով հնարավորություն կունենա հայտնվելու ֆոտոնկարիչ Էմմա Մարաշլյանի օբյեկտիվում։
Նկարահանման պրոցեսին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ սեփական լուսանկարչական ապարատով։
Մուտքավճարը՝ Լոֆթի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ սառը թեյի և սուրճի հյուրասիրությունը)
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։