•Endless Summer•vol.1
Բոլորին բարևներ :)
Գրում ենք, որ հետո չասեք՝ չենք ասել)) Ամառը ավարտվում է, և մենք ուզում ենք անմահացնել այն մեր հիշողություններում, որպես ամենաթույն ամառներից մեկը մեր կյանքում:
Endless Summer՝ Անվերջ Ամառը տեղի է ունենալու շաբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, սկսած 18:00–ից, BEST WESTERN CONGRESS HOTEL-ի բացօթյա լողավազանի տարածքում:
Ամառը հիշվելու է աշխարհից կտրված պարերով, դրական էմոցիաներով, լավ մարդկանցով ու թույն երաժշտությամբ:
Որ չասեք՝ մեծ–մեծ խոսում ենք, տեսեք ինչ DJ-ներ են ապահովելու որակյալ մյուզիքը՝ Lucy Sówa | Leon Gris Supacooks | Serjo:
Իսկ "Անվերջ Ամառվա" համն ու հոտը կապահովի #Finlandia-ն՝ հատուկ այդ օրվա համար պատրաստած
իր կոկտեյլներով՝ "ամառային" հասանաելի գներով:
Դրես–կոդը՝ ազատ–ամառային, բայց լողավազանից չենք օգտվելու, փոխարենը որոշել ենք ավելի շատ պարել:
Տոմսերը՝ տեղում, մուտքի մոտ: Արժեքը՝ 3,000 դրամ:
Տոմսը կախարդական է, քանի-որ իր մեջ ներառում է անվճար կոկտեյլ: