Ֆիլմերի ցուցադրություններ ՆԱՄ-ում
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլիթ Պետրոսյանի «Երաշտ» (տևողությունը՝ 45 րոպե), Մանե Գրիգորյանի «Երկնքի և երկրի միջև» (տևողությունը՝ 22 րոպե), Նվեր Հովհաննիսյանի «Ո՞րտեղ է երջանկությունը» (տևողությունը՝ 13 րոպե), Մարիամ Եգորյանի «Հաղթանակը՝ կյանք» (տևողությունը՝ 20 րոպե) ֆիլմերի ցուցադրությունները:
Լիլիթ Պետրոսյանը, Մանե Գրիգորյանը, Նվեր Հովհաննիսյանը, Մարիամ Եգորյանը սովորում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստ ֆակուլտետի հեռուստառեժիսուրա բաժնում:
Լիլիթ Պետրոսյանի «Երաշտ» ֆիլմը պատմում է Լավրենտ պապի մասին, ով 75 տարեկանում փորձում է փրկել իր ընտանիքը, որը հարսի անբարոյականության պատճառով կործանվում է:
Մանե Գրիգորյանի «Երկնքի և երկրի միջև» վավերագրական ֆիլմը պատմում է 50-ամյա միայնակ հովվի մասին, ով, անընդհատ հիշելով իր մանկությունը, հասկանում է, որ այլևս ոչինչ չունի:
Նվեր Հովհաննիսյանի «Ո՞րտեղ է երջանկությունը» վավերագրական ֆիլմում երիտասարդ հեղինակը փորձում է գտնել երջանկությունը. այդ հարցի պատասխանը նրան տանում է դեպի մանկություն:
Մարիամ Եգորյանի «Հաղթանակը՝ կյանք» վավերագրական ֆիլմը պատմում է քաղցկեղը հաղթահարած մարդկանց կյանքի պատմությունները, ովքեր ուժ են գտել իրենց մեջ ապրելու, պայքարելու:
Մուտքն ազատ է:
