Cosi fan tutte: film-opera at the Loft
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, #LOFT-ում տեղի կունենա Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք, կամ Սիրահարների դպրոցը» (Cosi fan tutte, ossia La scuola degli amanti) օպերայի կինոդիտում-քննարկումը։
«Այդպես են վարվում բոլոր կանայք» օպերան ավստրիացի մեծ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի լավագույն օպերաներից մեկն է։ Օպերայի առաջնախաղը կայացել է Վիեննայում 1790 թ. հունվարի 26-ին: Օպերայի երաժշտությունն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ ու նուրբ մեղեդայնությամբ, կերպարների հույզերն ու զգացմունքները պատկերված են բացառիկ խորությամբ, ինչի շնորհիվ այս օպերան կոմպոզիտորի ներկայումս առավել հաճախ բեմադրվող ստեղծագործություններից է։
Դիտելու ենք «Այդպես են վարվում բոլոր կանայք» օպերայի հայտնի բեմականացումներից մեկը՝ Անգլիայի Գլայնդբորնի օպերային փառատոնի 2006-ի բեմադրությունը (ռեժիսոր-բեմադրիչ՝ Նիկոլաս Հիթներ (Nicholas Hytner), դիրիժոր՝ Իվան Ֆիշեր (Iván Fischer):
Մուտքավճար՝ 1000 դրամ:
