«Սեփական բիզնե՞ս, թե՞ վարձատրվող աշխատանք»․ դեբատ Loft-ում
#Loft. բիզնես ակումբը վերադառնում է BSC Business Support Center-ի հետ նոր համագործակցությամբ:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա բիզնես ակումբի վերաբացումը` հետաքրքիր և բովանդակալից միջոցառմամբ:
Հանդիպման սկբում BSC Business Support Center-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը հակիրճ կներկայացնի, թե`
- ինչ գործունեություն է ծավալելու ակումբը,
- ինչ հիմնական ուղղություններով են լինելու հանդիպումները,
- ինչպես կարող եք դառնալ ակումբի անդամ,
- ինչ առավելություններ կստանաք ակումբի անդամ դառնալով:
Իսկ արդեն երկրորդ մասում տեղի կունենա բիզնես դեբատ` «Սեփական բիզնե՞ս, թե՞ վարձատրվող աշխատանք» խորագրով։
Թեմա, որը հետաքրքրում է մեզնից յուրաքանչյուրին և հաճախ դառնում բուռն քննարկումների առիթ:
Ունե՞ք Ձեր կարծիքը այս հարցի շուրջ: Ցանկանու՞մ եք կիսվել Ձեր օրինակներով, պատմություններով կամ ցանկանու՞մ եք պարզապես լսել հայտնի մարդկանց կարծիքները: Եկե´ք միասին քննարկենք, հանդիպենք հետաքրքիր մարդկանց և անցկացնենք հետաքրքիր ու հաճելի ժամանակ:
Յուրաքանչյուր կողմ կունենա իր լիդերը, ով արդեն իսկ կայացել է իր աշխատանքում կամ հասել է հաջողության սեփական բիզնեսում և կօգնի ավելի հստակ արտահայտել մտքերը։
Լիդերների մասին տեղեկատվությունը շուտով ;)
Սիրով սպասում ենք:
