Շրջայց տնօրենի հետ/Director as Your Guide
Կենդանաբանական այգու տնօրենը հրավիրում է զբոսանքի
Երեւանի կենդանաբանական այգին մեկնարկում է «Շրջայց տնօրենի հետ» շարքը՝ հատուկ տոմսակներով։ Սա ոչ միայն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ճանաչողական հաճելի էքսկուրս է, այլև հրաշալի հնարավորություն ծանոթանալու Այգու ընթացիկ և առաջիկա ծրագրերին, ստանալու նրա զարգացմանն ու առօրյա խնդիրներին առնչվող բոլոր հարցերի պատասխաններն անձամբ Կենդանաբանական այգու տնօրենից:
«Շրջայց տնօրենի հետ» փաթեթը ներառում է
• շրջայց տնօրենի հետ Կենդանաբանական այգու ողջ տարածքով,
• կենդանիների զբաղվածությանը հետևելու հնարավորություն,
• կենդանիներին անձամբ կերակրելու հնարավորություն,
• լուսանկարներ «դեպքի վայրից»,
• այլ հաճելի անակնկալներ:
Առաջին շրջայցը, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, նախատեսում ենք օգոստոսի 31-ին` ժամը 9։30-ին։
Տոմսի արժեքը`
մեծերի համար` 5000 ՀՀ դրամ
փոքրերի համար` 3000 ՀՀ դրամ
Տեղերը խիստ սահմանափակ են` 16 մասնակից, որից 4-ը նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
