Exhibitions
Իրականությունը երազներում
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Օֆելյա Պետրոսյանի գեղանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Իրականությունը երազներում» խորագիրը:
Օֆելյա Պետրոսյանը ինքնուս նկարչուհի է:
Սովորել է «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանության ֆակուլտետում (ունի իրավաբանի մագիստրոսի աստիճան):
Մուտքն ազատ է:
