Other
Պոեզիա ու էլի պոեզիա
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Պոեզիա ու էլի պոեզիա…» խորագիրը կրող գրական երեկո:
Միջոցառմանը ներկաները կհանդիպեն ժամանակակից երիտասարդ գրողներ Արմեն Սարգսյանի, Արամ Մամիկոնյանի, Լուսինե Եղյանի, Հասմիկ Սիմոնյանի, Անի Ամսեյանի և Արթուր Մեսրոպյանի հետ:
Երեկոյի ընթացքում գրողներն անձամբ կընթերցեն և կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, իսկ միջոցառման վերջում կծավալվի քննարկում ժամանակակից գրականության շուրջ:
Ակտիվ մասնակիցներն իրենց սիրելի գրողների կողմից կստանան նվերներ:
Մուտքն ազատ է:
