Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition in NAI
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Խաչատուր Ավետիսյանի անձնական իրերի ցուցահանդեսը և կցուցադրվի «Խաթաբալա» կինոնկարը (կոմպոզիտոր` Խաչատուր Ավետիսյան):
Խաչատուր Ավետիսյանը ծնվել է 1926 թվականին Գյումրիում:
Մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի Գրիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այդ տարիներին էլ ստեղծել է քանոնի համար իր հանրահայտ ստեղծագործությունները։
Մեծ ժողովրդականություն են վայելում Խաչատուր Ավետիսյանի «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են, թե», «Անահիտ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Կախարդված ծաղիկներ» ստեղծագործություններն ու շատ այլ երգեր և պարեղանակներ։
Մուտքն ազատ է:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On September 6th, at 6:30 pm, Naregatsi Art Institute will unveil an exhibition of personal belongings of renowned composer, qanun player, People's Artist of the Armenian SSR, Laureate of State Prize Khachatur Avetisyan and there will be the screening of the film “Khatabala” (music by K. Avetisyan).
Khachatur Avetisyan was born in Gyumri in 1926.
He studied at the State Music College after Romanos Melikyan (in Grigor Yeghiazaryan’s class), then he continued his studies at Yerevan Komitas State Conservatory.
Since 1950 he had led the qanun class at State Music College after Romanos Melikyan, and in those years he created his famous works for qanun.
Khachatur Avetisyan's most popular works are: “Im Anush Tavigh” (My Sweet Harp), “Makhmur Aghjik” (Tender Girl), “Asume En Te” (They say that), “Anahit”, "Anurjner” (Dreams), "Tsakhkepunjh” (Bunch of Flowers), “Kakhardvats Tsaghikner” (Bewitched Flowers) and many other songs and dance melodies.
Admission is FREE
