Cinema
Եթե բոլորը /Film screening/
Խաղաղության միջազգային օրվան ընդառաջ սիրով ներկայացնում ենք ANSA - ՀՈւԱԱ Մշակույթի հանձնաժողովի ու ԿՌԿՀ Խաղաղաշինության Ակումբի (#Women_Peace_Security_Club) համատեղ ջանքերով կայանալիք «Եթե Բոլորը» ֆիլմի ցուցադրությունը՝ մեր հավատարիմ գործընկեր Նոր Արվեստանոցի հյուրընկալմամբ։
Ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին Նատալյա Բելյաուսկենեյի կողմից։ Սցենարի հեղինակն ու գլխավոր դերասանն է Միքայել Պողոսյանը։
Ֆիլմի տևողությունը 94 րոպե է, որին կհաջորդի քննարկում։
Մուտքն՝ ազատ։