Ցուցահանդես։ «Հակախորհրդայինները»
ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆՆԵՐԸ
Ստալինյան շրջանի քաղաքական բռնությունները Խորհրդային Հայաստանում:
ԽՍՀՄ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցի կապակցությամբ
Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի բնակչության բառապաշարում ավելացած
խորհրդային բառեզրերից «հակահեղափոխական», «հակաբոլշևիկյան», «հակակոմունիստական»,
«հակակուսակցական», «հակակոլխոզային», «հակախորհրդային», «դաշնակցական», «տրոցիկստական»,
«սպեցիֆիկներ», «նացիոնալիստներ», «կուլակներ», «ուռճացածներ», «ժողովրդի թշնամիներ» և այլն
այն բնութագրերն էին, որ կիրառվում էին նոր իշխանությունից օտարվող և զանազան մակարդակների ու
տեսակների պատիժների ենթակա մարդկանց՝ «հակախորհրդային տարրեր» պիտակվածների նկատմամբ:
«Հակախորհրդային տարրեր» բառակապակցությունը 1920-30- ականների Հայաստանում շատ
«հարազատ» բառ էր: Այս ցուցահանդեսը «հակախորհրդային տարրերի» և նրանց նկատմամբ 33 տարի
շարունակ, 1920-1953թ. միջակայքում, տարբեր ուժգնությամբ և ձևաչափերով կիրառված
բռնությունների մասին է, ինչին ընդունված է «ստալինիզմ» անվանել: «Հակախորհրդային տարրեր»ին
պատժում էին ձայնազրկելով (ընտրությանը մասնակցելու քաղաքական իրավունքից զրկելով, ինչը
նշանակում էր նաև նվազագույն նյութական և սոցիալական փաթեթից՝ հացից, աշխատանքից, ուսման
հնարավորությունից, նույնիսկ պարզ մարդկային շփումներից զրկել), ազատազրկելով (բանտարկելով,
աքսորելով, իրենց բնակության վայրերից ընտանիքներով բռնի տեղափոխելով՝ դեպորտացիայով),
գնդակահարելով, տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և այլն: Ամեն մարդ կարող էր վեր
ածվել «հակախորհրդային տարրի», ոչ ոք երաշխավորված չէր, ընդհուպ մինչև որոշում կայացնողները:
Նրանց հանդեպ էլ որոշում էին կայացնում «ավելի բարձր» որոշում կայացնողները, մինչև ի վերջո սրանց
նկատմամբ էլ օտարման որոշում էր կայացնում բուրգի գագաթին գտնվող խորհրդային բարձրագույն
մարմինը՝ ԽՄԿԿ Քաղաքական բյուրոն՝ 1930-ականներից սկսված իր անփոփոխ կազմով: Այս ամենն
արվում էր «սոցիալիստական օրինականության», «բոլոր ճնշվածների պաշտպանության», «հանուն
ժողովրդի» բարձր բարոյական հասկացությունների քողի տակ:
2017-ի սեպտեմբերի 22ին, ժամը 13-ին Երևանում, Տերյան փողոցի 72 հասցեով գտնվող Ազգային
գրադարանի կենտրոնական շենքի երկրորդ հարկում բացվող ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆՆԵՐԸ ցուցահանդեսը
խորհրդային կոմունիստական իշխանությունների կողմից հասարակությունից օտարվող և պատժվող
մարդկանց և մարդկանց խմբերի մասին է: Ցուցադրվում են բացառապես Հայաստանին վերաբերող և
Հայաստանի կոմունիստական կուսակցական ու պետական իշխանության փաստաթղթեր՝ որոշումներ,
հրամաններ, հաշվետվություններ, հիշողություններ, քաղվածքներ մամուլից և այլն, ինչպես նաև
Հայաստանի ազգային արխիվում պահպանվող՝ ՀՍԽՀ Արտակարգ հանձնաժողովի՝ ԱՀ-ի, Պետական
քաղաքական վարչության՝ ՊՔՎ-ի, Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի՝ ՆԳԺԿ-ի, Ներքին
գործերի նախարարության՝ ՆԳՆ-ի, Պետական անվտանգության նախարարությա՝ ՊԱՆ փաստաթղթեր,
Ռուսաստանի Դաշնության արխիվներում, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ Ակադեմիայում պահվող
գործեր, այդ մարմինների կողմից իրականացված քննչական գործերի փաթեթներ, և քննչական գործերից
քաղված տեղեկություններից կազմված ամփոփիչ տվյալներ գնդակահարվածների, աքսորվածների,
դեպորտացվածների, ազատազրկվածների և այլ պատիժների ենթարկված «հակախորհրդայինների»
վերաբերյալ:
«Հակախորհրդայինները» ցուցահանդեսի բացման օրը՝ 2017թ. սեպտեմբերի 22 –ը ընտրվել է որպես
հիշեցում 1937թ. սեպտեմբերի 22-ի՝ 1937թ. սեպտեմբերի 15-18- ին և 22-23 –ին տեղի ունեցած
Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումի նիստի այն օրվա, երբ Մոսկվայից եկած քննչական խմբի կողմից
ձերբակալվեց Խորհրդային Հայաստանի իշխանությունների հիմնական կազմը: Առաջիկա մեկ տարում
Հայաստանում «հակախորհրդայինների» պատիժների ռեկորդային թիվ գրանցվեց:
Այս նյութերին կարող եք ծանոթանալ «Հակախորհրդայինները» ցուցահանդեսում, որը
համագործակցաբար պատրաստել են Հայաստանի ազգային արխիվ / National Archives of Armenia-ը և Հազարաշեն Ազգաբանական
հետազոտությունների հայակական կենտրոն ՀԿ-ն գերմանական DVV International in Armenia-ի օժանդակությամբ Armenia Total/itar/is ծրագրի շրջանակներում։
Gayane
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: