UPkino: Երկար, երջանիկ կյանք/A long and happy life
Երկար, երջանիկ կյանք
Ռուսաստան, դրամա, 2013թ. 77ր.
Պարզվում է, որ այն ամենը, ինչ քաղաքում մեծացած Սաշային տանում է Ռուսաստանի հյուսիսային գյուղատնտեսական շրջան՝ դարձնելով լոլիկ աճեցնող ֆերմեր, խաբկանք է և իդեալիստական հավակնություններ: Իրականությունը պակաս վարդագույն է, բայց Սաշային հուսադրում է պարտքերը մարելու դիմաց իր հողատարածքը գնելու քաղաքապետարանի առաջարկը, որ ստանում է տեղի քաղաքապետարանի կողմից: Սա սիրած աղջկա՝ քաղաքպետարանում աշխատող Աննայի հետ մեծ քաղաք վերադառնալու գերազանց հնարավորություն է: Գործարքը կայանում է, և Սաշայի ֆերման որոշում են փակել, բայց տեղաբնակ գյուղացիներն ընդդիմանում են: Նրանք խնդրում են Սաշային պաշտպանել իրենց և պահել ֆերման իրենց գոյության միակ միջոցը: Սաշան հուզվում է գյուղացիներից՝ իրեն առաջնորդ ընտրելու անսպասելի պատրաստակամությունից, իր հետ կապված հույսերից և սիրուց: Երբ նա փորձում է կասեցնել եկամտաբեր գործարքը, տեղական իշխանավորները պարզապես համարում են, որ նա հոգեկան շեղում է ստացել: Սաշայի անձնական կյանքը ևս հայտնվում է ճգնաժամի մեջ, երբ Աննայի անվճռականությունը նա ընկալում է որպես քաղաքում իր կողակիցը լինելու մերժում: Սաշան խճճվում է կրքերի, հպարտության և անդառնալի դեպքերի խառնաշփոթի մեջ:
