Coffee International Day 2017
Արթնանալ նրա հետ․․․
Սիրել նրան։ Սպասել։ Ու հետը բերել տուն․․․
Նրա համար գնալ սրճարան․ ծախսել ինչքան, որ պետք է․․․
Խենթանալ բույրից ու չկարողանալ կառավարել նրան շրթունքներին հպելու անհագ ցանկությունը․․․
Կոֆե՞, կենտրո՞ն Բա դուք ի՞նչ մտածեցիք
Հոկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհը նշում է սուրճի միջազգային օրը։ Իսկ մենք ե՞րբ ենք աշխարհից հետ մնացել, որ այս անգամ մնանք ։) Հաշվի առնելով փաստը, որ սուրճը #LOFT-ի հյուրասիրության ամենանվիրական «խորհրդանիշներից» է՝ պարզապես չէինք կարող դիմանալ #IntenationalCoffeeDay անելու գայթակղությանը։
Այդ օրը Մոսկովյան 3-ն ամբողջ երեկոյի ընթացքում (19:00-22:00) փորձարկելու է սուրճի հնարավոր ամենալայն տեսականին․ մենք հյուրընկալելու ենք սուրճի արտադրող տեղական ընկերություններին, ներկրողներին, ինչպես նաև բացառիկ սուրճ մատուցող սրճարաններին, ովքեր հյուրասիրելու և վաճառելու են քաղաքի ամենահամեղ սուրճերը։ Ունենալու ենք թեմատիկ վարպետության դասեր, քաղցրավենիքի հյուրասիրություն, երաժշտական խելագարություն և սուրճի գավաթով գուշակություն, այն էլ Մելան ծյոծյայի կողմից։
Մեր բոլոր հյուրերին խոստանում ենք էներգիայի մեծ չափաբաժին, իսկ այ որ գիշերը չքնեք, մեզ չհիշեք․․․
Մասնակցության արժեք՝ 500 դրամ
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.