Ժամանակակից աչքեր
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ռուզան Սմբատյանի և Մամիկոն Նավասարդյանի՝ «Ժամանակակից աչքեր» խորագիրը կրող համատեղ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Ռուզան Սմբատյանի քանդակներն ու Մամիկոն Նավասարդյանի գեղանկարները:
-Այս ցուցահանդեսի միջոցով մենք ցանկանում ենք ներկայացնել ժամանակակից արվեստի կապը քանդակագործության և գեղանկարչության մեջ,-նշում են ցուցահանդեսի մասնակիցները:
Ցուցահանդեսին երաժշտական համարներով հանդես կգան երգահան, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանի սաները, որից հետո տեղի կունենա Ռուզան Սմբատյանի աշակերտների «Էրեբունի-Երևան» խորագրով զգեստների ցուցադրությունը:
Ռուզան Սմբատյանն ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի քանդակագործության բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է Կուրսկի պետական համալսարանի գեղարվեստական գրաֆիկայի բաժնում:
Մամիկոն Նավասարդյանն ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարչության բաժինը:
Աշխատել է Ստանիսլավսկու անվան թատրոնում և շարունակել ուսումը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական գրաֆիկայի բաժնում:
Նա Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Drama Theatre named after Результаты поиска Hra...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր:
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: