Հիշողության հետքերով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարիչ, մանկավարժ, էքսկուրսավար Զարուհի Մարկոսյանի` «Հիշողության հետքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված է նկարչուհու հոր՝ Ֆելիքս Մարկոսյանի և պապիկի՝ Անդրանիկ Մարկոսյանի հիշատակին:
Ճարտարապետ Ֆելիքս Մարկոսյանը ծնվել է 1939 թվականին Երևանում:
Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում: Իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Երևանի նախագծման աշխատանքներում:
1968 թվականին ստացել է Երիտասարդ ճարտարապետների համամիութենական փառատոնի դափնեկրի կոչում:
1969 թվականից Ճարտարապետների միության անդամ է:
Նկարիչ Անդրանիկ Մարկոսյանը ծնվել է 1913 թվականին Բիթլիս նահանգի Մշո Բալանուխ գավառի Բերդ գյուղում:
Սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի դեկորատիվ կիրառական բաժնում. ցավոք, հանգամանքների բերումով ուսումը չի կարողացել ավարտել:
Բացի յուղաներկերով բնանկարներից, Անդրանիկ Մարկոսյանը հեղինակել է նաև բազմաթիվ ճեպանկարներ, որոնք նկարիչը չի հասցրել վերածել կտավների:
Նկարչի անունը նշված է Հայրենական մեծ պատերազմում զոհված նկարիչների մարմարե հուշատախտակի և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հուշաքարի վրա:
Մուտքն ազատ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Drama Theatre named after Результаты поиска Hra...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր: