Cinema
Կոմիտասյան երեկո ՆԱՄ-ում
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հերոսներն անմահ են» խորագրով կոմիտասյան երեկոն՝ նվիրված Կոմիտասի 148-ամյակին:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի ռեժիսոր Աշոտ Պողոսյանի՝ «Կոմիտասը չի խելագարվել. սենսացիոն մանրամասներ» վավերագրական ֆիլմը, և կհնչեն երաժշտական կատարումներ:
Ցուցադրվելիք ֆիլմը լույս է սփռում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:
Միջոցառումն իրականացվում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախաձեռնությամբ: