Other
Պսիխոդելիկ նկարչություն / Psychedelic painting
Ինչու՞ ենք դեռ փորձում արտահայտվել արվեստի միջոցով, եթե գիտենք, որ արտահայտման մեկ ձևը բավարար չէ մեր մեջ տարբեր ծայրերից եկած միտքը/զգացմունքը արտահայտելու։ Հմմ, երևի որովհետև գոնե մի կերպ, կիսով չափ արտահայտվում ենք, չէ՞։ Այ, նույն կերպ, հրավիրում ենք բոլոր նկարել, խզբզել կամ ուղղակի նստել, մտածել, թե ինչ կարելի է նկարել ցանկացողներին ԷՕՆ հոկտեմբերի 12-ին, ժամը 19։30-ին։ Հաստատ գործից/դասից հոգնած կլինեք, ղեկավարից/դասախոսից նյարդայնացած ու լիքը բզբզալու բան կունենաք։ Նկարելու պարագաներն ու թղթերը մեզնից, մտքերը ձեզնից։
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)
