Steve Jobs day
Ունե՞ս iPad: Գուցե՞ iPhone: Գուցե՞ այն մարդկանցից ես, ովքեր վայելում են Mac: Այս բոլոր սարքերը նրա ստեղծագործություններն են` Սթիվ Ջոբս։ Այս անունը իր մեջ շատ իմաստներ է պարունակում՝ արտիստ, ստեղծագործող, բիզնեսմեն, ապագա կերտող։
Հոկտեմբերի 16-ը հենց նրա միջազգային օրն է։ Հենց այդ օրը, միլիոնավոր մարդիկ միասին հավաքվում են ու հիշում, թե ինչպես նա փոխեց աշխարհը։
Հայաստանում էլ այս մարդու և նրա ստեղծած սարքերի սիրահարների մեծ բանակ կա, ուստի WD Blog-ը, iEvents-ը և TeamTime-ը համատեղ անցկացնում են Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված երեկույթ, որի ժամանակ կդիտենք նրա մասին պատմող դոկումենտալ ֆիլմ, ապա կունենանք քննարկում նրա գործունեության մասին։ Երեկոյին ունենալու ենք հատուկ հյուր, ով աշխատել է Apple-ի Չինաստանի գրասենյակում և կպատմի` ինչպես են ստեղծվում մեր կողմից շատ սիրված սարքերը։
Մուտքավճարը արժի՝ 1500 դրամ ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք։