Տիեզերքի վարպետները
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լիլիթ Մխիթարյանի «Տիեզերքի վարպետները» (“Masters of the Universe”) ֆիլմի ցուցադրությունը:
«Տիեզերքի վարպետները» ֆիլմը պատմում է Հայկական լեռնաշխարհում տիեզերքի պաշտամունքի և «Մհերի դռան» առեղծվածի մասին:
Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո նախատեսվում է զրույց-քննարկում:
Լիլիթ Մխիթարյանը «Ազատ Ձայն» կայքի հիմնադիրն ու «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի հեղինակն է։
Մուտքն ազատ է: